Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom. բաժանորդների շնորհիվ Կարախանյանների ընտանիքը տոնեց բնակարանամուտը
25/12/2017 14:00
Կիսվել

Ucom. բաժանորդների շնորհիվ Կարախանյանների ընտանիքը տոնեց բնակարանամուտը

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ` Ucom-ի բաժանորդների կողմից հանգանակած գումարով հնարավոր դարձավ տուն գնել Սիսիանի տարածաշրջանի համայնքներից մեկում բնակվող Կարախանյանների ընտանիքի համար:

27 տարի անց Կարախանյանների ընտանիքը վերջապես ունեցավ իր տունը, որը գնվել է Վորլդ Վիժն Հայաստանի և Ucom ընկերության արդյունավետ համագործակցության շնորհիվ և կահավորվել է Վորլդ Վիժնի աջակցությամբ:

Արդեն 1 տարի է, ինչ ընտանիքն ընդգրկված է Վորլդ Վիժնի «Աղքատության նվազեցման և փուլային զարգացման» ծրագրում, որի շրջանակում տարվում է ինտենսիվ սոցիալական աշխատանք:

Ծայրահեղ աղքատ պայմաններում հայտնված Կարախանյանների ընտանիքը բնակվում էր գյուղի չորրորդ կարգի վթարային վիճակում գտնվող ակումբի շենքում: Ընտանիքի հայրը շուրջ 7 տարի է, ինչ մենակ է խնամում իր 6 երեխաներին: Ընտանիքում կնոջ ձեռքի բացակայությունը նպաստել է աղքատության խորացմանը: Առկա են մի շարք խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ, տարրական կենցաղավարման հմտությունների բացակայություն, կացարանի և երեխաների սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Աղջիկներից մեկը տանը չի գիշերում, մնում է հարևանի տանը, և մյուս երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են հարևանների ու այլ ծանոթների տանը:

«Նոր եմ եկել բանակից ու հենց մեր նոր տուն գնանք, մի «մեշոկ» ալյուր եմ առնելու ու լավաշ թխեմ, որ մեր նոր տան մեջ էրեխեքը էլ երբեք սոված չմնան», – վճռել է Արթուրը՝ ընտանիքի մեծ տղան:

«Այսօր Ucom-ի բաժանորդները չափազանց բարի գործ իրականացրեցին իրենց կողմից ուղարկված SMS-հանգանակությունների շնորհիվ: Հազարավոր սրտացավ բաժանորդների ջանքերով Կարախանյաններն իրենց Ամանորը կդիմավորեն տաք, ջերմ, լուսավոր ու բարի ընտանեկան միջավայրում, որի մասին մի ամբողջ կյանք է, ինչ երազում են», – ասել է Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում ամենակարևոր շեշտադրումն այն է, որ նյութական աջակցությանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ինքնուրույն կյանք վարելու հմտությունները, որպեսզի ընտանիքը  կարողանա արժանապատվորեն ապրել` առանց արտաքին միջամտության: Վորլդ Վիժնը կշարունակի աշխատել Կարախանյանների հետ, որպեսզի մի որոշ ժամանակ անց համատեղ ջանքերով հասնենք ցանկալի արդյունքին»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

———–

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում: 

Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նախորդ երկու տարվա ընթացքում համագործակցությունը թույլ է տվել ընտանիքում պահել 66 երեխայի` նրանցից շատերին ընտանիք վերադարձնելով խնամքի հաստատություններից:  Այս երեխաների սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել  են միջոցներ և սարքավորումներ, որոնք թույլ են տվել վերջիններիս եկամտի կայուն աղբյուր ունենալ և երեխաներին ընտանիքում մեծացնել: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52