Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը
17/10/2019 17:17
Կիսվել

«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ մեկնարկեցին «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը

2019 «Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» հասարակական  կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում է  «Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել մարզերում բնակվող  հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, ովքեր, ստանալով նոր գիտելիքներ և հմտություններ, կկարողանան հիմնել իրենց փոքր գործը և վաստակելով գումար՝ կհոգան երեխայի հետ կապված անհրաժեշտ ծախսերը:

«Թե պրակտիկան, թե վիճակագրական տվյալներն այսօր խոսում են այն մասին, որ մանկատներում կա հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ քանակ: Հաճախ, ելնելով ծանր սոցիալական և հոգեբանական իրավիճակներից, մայրիկները, ովքեր միայնակ են պայքարում խնդիրների դեմ և ֆինանսական միջոցներ չունեն, ստիպված են  լինում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հանձնել մանկատուն: Այս ծրագրի գլոբալ նպատակն այն է, որ մենք կանխարգելենք երեխայի մուտքը մանկատուն և ընձեռենք նրան հնարավորություն մեծանալ ընտանիքում: Անչափ ուրախ եմ, որ ծրագրի առաջին փուլի ավարտից հետո, մենք կունենանք 10 մայրեր, ովքեր իրենց երեխայի համար կկարողանան ապահովել արժանապատիվ ապագա»,- նշեց  «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթև Այրումյանը:

«Բարի Մամա» բարոգործական ՀԿ-ի նախագահ Մարինա Ադուլյանի խոսքերով շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կարողանան իրենց լիարժեք զգալ: «Դժվար է, երբ երեխայիդ ամենօրյա կարիքները չես կարողանում հոգալ, մշտապես օգնություն խնդրողի դերում ես: “Ապագա” հիմնադրամի շնորհիվ մենք կկարողանանք անել այնպես, որ մայրերը սովորեն այնպիսի արհեստներ, որոնցով կարող են զբաղվել՝ դուրս չգալով տանից և երեխայի խնամքից չկտրվելով․ օրինակ կար, հելյունագործություն, օճառագործություն և այլն: Մենք հավատում ենք, որ ծրագիրը փոխելու է ճակատագրեր»:

«Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կայունության» ծրագրի շրջանակում ընդգրկված մայրիկները եռամսյա ժամկետում կսովորեն տարբեր արհեստներ՝ կարուձև, հելյունագործություն, օճառագործություն, խնամքի միջոցներ և դեկուպաժ: Ծրագրի ավարտին մասնակիցնեը կստանան անհրաժեշտ բոլոր պարագաները նախնական գործը հիմնելու և այն զարգացնելու համար:

«Ապագա» հիմնադրամը և «Բարի Մամա» ՀԿ-ն  ծրագրի ավարտից հետո կօգնեն մասնակիցներին նաև իրացնել ստացված արտադրանքը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52