Կոնվերս Բանկը Ձմեռ պապ է «դարձել» արծվաշենցի երեխաների համար
Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակում Քաշաթաղի Արծվաշեն գյուղ էին այցելել Բանկի աշխատակիցները: Այս տարի, զարգացնելով նախագիծը, Բանկը՝ հաճախորդների եւ աշխատակիցների հետ, ոչ միայն Ձմեռ պապ է դարձել գյուղում բնակվող 47 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները, այլեւ ֆինանսավորել է մանկական խաղահրապարակի շինարարությունը: Նախագծի շրջանակում անակնկալները շարունակական են լինելու: Մանրամասները՝ ֆոտոշարքով: