Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց
21/02/2020 11:09
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու թիմերը շարունակում են շրջայցերը: Այս անգամ գործընկերներն ուղևորվել են Գյումրի և այցելել բնակարանաշինության ծրագրով 2019-ին աջակցություն ստացած, վագոն տնակից ազատված ու կիսակառույցն ավարտին հասցրած ընտանիքներից մեկին: Թիմերն այստեղ են եղեն նաև աշնանը՝ կամավորության հիմունքով կիսակառույցի շինարարությանը մասնակցելու համար: Վեց ամիս անց, բոլորը դարձյալ միասին են. այս անգամ՝ բնակարանամուտ նշելու համար:

Գյումրիում բնակվող Թադևոսյանների ընտանիքը 1988-ի երկրաշարժից հետո, տարիներ շարունակ՝ ստիպված է եղել ապրել վագոն-տնակում։ 32 տարի անց՝ ծանր ու դժվարին հիշողությունները մնացել են անցյալում։

«Այսքան տարիներ անց, վերջապես իմ ընտանիքն էլ զգաց այս երջանկությունը։ Սեփական տուն ունենալը մեծ և սպասված իրադարձություն է մեր կյանքում։ Երկրաշարժից հետո, ստիպված էինք բնակվել վագոն-տնակում։ Իսկ այժմ սեփական տուն ունենք՝ բոլոր հարմարություններով։ Իմ և երեխաներիս ուրախությանը սահման չկա։ Անչափ շնորհակալ ենք», – ասել է Քրիստինան։

Բնակարանաշինության ծրագրով, 2019թ.-ին, Շիրակի մարզում կառուցվել, վերանորոգվել կամ գնվել է 5 տուն, իսկ համագործակցության տարիների ընթացքում՝ 12 տուն։ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կարևոր են համարում ծրագրի դրական ազդեցության բոլոր դրսևորումները: Գործընկեր կառույցների ղեկավարներն արձանագրել են, որ բարեկեցիկ պայմաններով ապահովված ընտանիքները ձգտում են կիսախարխուլ վագոն-տնակներից ազատվել ոչ միայն հիշողությամբ, այլև ֆիզիկապես՝ դրանք ապամոնտաժելով:

«Երբ վագոն-տնակում տարիների կյանքն անցկացրած ընտանիքը ոտքի է կանգնում և ոգևորված ու եռանդով նոր էջ է բացում իր համար, ուրեմն՝ երազելու ուժ ունի, և դա լավ է: Իսկ երբ այդ ընտանիքը ձգտում է տեսադաշտից հեռացնել նաև երկաթյա կացարանը, ապա կարող ենք ասել, որ հաջողել ենք բոլորս: Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին շրջանում, կա այդպիսի արդյունք: Գյումրին տնակների քաղաք չպետք է մնա ո՛չ հիշողության մեջ, ո՛չ էլ ճարտարապետական տեսքի առումով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վագոն-տնակներում բնակվող ընտանիքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Երկրաշարժից ի վեր այս ընտանիքը բնակություն է հաստատել տնակում։ Երեք երեխաների մանկությունն անցնում էր մետաղական պատերի ներսում։ Մենք, Վիվա-ՄՏՍ-ի հետ, աջակցության ձեռք մեկնեցինք Թադևոսյաններին։ Այժմ, երբ նրանք ավարտել են տան շինարարությունը, համոզված եմ, որ նոր տունն ուրախություն և լավ հիշողություններ կպարգևի նրանց», – ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 800 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52