
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Հարությունյանը եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն Աբովյանի գծային շահագործման ծառայության պետ Սլավիկ Սահակյանը, իսկ «Տրանսգազ» ՍՊԸ-ն տնօրենի տեղակալ Ալբերտ Խաչատրյանը պարգեւատրվել է շնորհակալագրով: