ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապեւոարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության համատեղ ակցիայի շրջանակում մայրաքաղաքի ավելի քան 300 կարիքավոր ու ազատամարտիկների ընտանիքներ որպես ամանորյա նվեր գազի վառարաններ ստացան։
«Երևանգազ» մասնաճյուղի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի խոսքով, ակցիան նպատակ ունի ամանորի շեմին թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը ու ջերմացնել նրանց բնակարանները: «Երևանգազ»-ի տնօրենը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ընդառաջել վառարանների տեղադրման և նախագծային աշխատանքներին:
Վառարանները բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջանների` թաղապետարանների կողմից տրված ցուցակների համաձայն: