21/04/2010 17:38
ԱՐՄԵՆՏԵԼ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆԸ
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ Հայաստանի Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն ունեն մասնակցելու շարժական կապի օպերատորների պատմության մեջ "1 Goal: Կրթություն բոլորի համար" համատեղ խոշորագույն ակցիային:
Ակցիայի շրջանակում 2010թ ապրիլի 21-ից հուլիսի 11-ը Beeline շարժական կապի բաժանորդները կարող են ուղարկել “Yes” տեքստով անվճար SMS 6462 կարճ համարին և աջակցել աշխարհի բոլոր դպրոցներում անվճար տարրական ուսուցման արշավին:
Արշավի ընթացքում ստացված ձայները կփոխանցվեն “Հանուն կրթության” համաշխարհային արշավի օգտին` նպատակ ունենալով սևեռել տարբեր երկրների ղեկավարների և հանրության ուշադրությունը կրթական համակարգում գլոբալ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:
"1 Goal: Կրթությունը բոլորի համար" նախաձեռնությունը շարժական կապի օպերատորների պատմության մեջ համատեղ խոշորագույն ակցիան եզակի է թե իր ծավալով, թե բնույթով: Համոզված եմ, որ մեր բաժանորդները ակտիվորեն կմասնակցեն այս ակցիային` իրենց լուման ներդնելով աշխարհի բոլոր մանուկների համար կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում”- նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք որ, համատեղ այս արշավին միացել են GSM Միջազգային Ընկերակցության անդամ 20 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդ: "ՎիմպելԿոմ"-ը աջակցում է ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը:
02/02/2026
դրամ
Դոլար (USD)
379.03
+0.39
Եվրո (EUR)
449.83
-1.55
Ռուբլի (RUR)
4.9456
-0.0372
Լարի (GEL)
140.75
-0.02
Արծաթ
1257.5
-184.5
18:39 02/02/26
17:31 02/02/26
15:36 02/02/26
