Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ Է
05/08/2010 13:17
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի մայիս ամսվա արդյունքներով ՀՀ մարզերում և ք. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,7%-ով և կազմել 104 499 դրամ, ընդ որում միջին ամսական անվանական աշխատավարձի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Սյունիքի մարզում: Հաշվետու ամսվա տվյալներով մարզի բնակիչների միջին ամսական անվանական աշխատավարձը  մեկ տարվա ընթացքում  աճել է 22,7%-ով և կազմել 125 750 դրամ: Այս ցուցանիշը ահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցում է շուրջ 3,7 անգամ:

Այս տարվա մայիս ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է նաև մայրաքաղաքում, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2009  թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4,5%-ով և կազմել 114  740 դրամ: Այս ցուցանիշը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազացում է 3,8 անգամ:

Հատկանաշական է, որ Հայաստանի մյուս մարզերում միջին ամսական անվանական աշխատավարձը չի գերազանցում 100 հազար դրամը:
Տավուշի մարզում 2010 թվականի մայիս ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 80 305 դրամ, Արարատում` 84 714 դրամ, Արմավիրի մարզում` 93 894 դրամ, Գեղարքունիքում` 83 791 դրամ, Լոռու մարզում` 81 657 դրամ, Կոտայքի մարզում` 97 744 դրամ, Շիրակում` 79 209 դրամ, Վայոց Ձորում` 79 207 դրամ:

 

Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Արագածոտնի մարզում: Այստեղ մայիս ամսվա արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 7,6%-ով և կազմել 73 546 դրամ: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52