Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՇՈՂ» ԳՈՐԾԱՐԱՆԸ  ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100 000 ԴՐԱՄՈՎ
29/09/2010 14:19
Կիսվել

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՇՈՂ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100 000 ԴՐԱՄՈՎ

Սեպտեմբերի 18-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստուգումներ են իրականացվել գործարանում: Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Պարզվել է, որ հոտազերծման գործընթացի ժամանակ գործարանը չի ապահովել մթնոլորտի արտանետումների համար տեղադրված սարքավորումների անընդմեջ աշխատանքը: Խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը, ինչի համար գործարանի տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի  100 000 դրամի չափով: Կատարվում են թերությունների շտկման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Շող» յուղի եւ ձեթի գործարանում ստուգումներ անցկացնելու պահանջով ՀՀ բնապահպանության նախարարությանն էր դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում գործարանից արտանետվող ծանր օդի համար բողոքել էին  Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչներ:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98