Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
01/06/2011 17:06
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնության` Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկի մասին: 4-րդ ամենամյա մրցույթն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Մրցույթի նպատակն է հայրենի բնության պահպանման գործի շուրջ համախմբել նաև երեխաներին:

«Մեր ընկերությունը հպարտությամբ է կանգնում նման կարևոր նախաձեռնությունների կողքին: Մենք գիտակցում ենք, որ եկել է Երկրի բնության փրկության համար համախմբվելու ժամանակը, և յուրաքանչյուրն այդ քայլը պետք է սկսի իր շրջակա միջավայրից: Ավելին` անհրաժեշտ ություն է երեխաներին այս գործընթացում ներգրավելը, քանի որ նրանք են շարունակելու մեր գործը: Գունագեղ այս միջոցառումը հրաշալի միջոց է երեխաների մեջ բնության հանդեպ սեր և հոգատարություն սերմանելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկն ազդարարվել է հունիսի 1-ին` Երևանի կենդանաբանական այգում մեկնարկած նկարչության օրով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 1 միլիոն դրամ, որպեսզի երեխաների մուտքը դեպի կենդանաբանական այգի այդ օրը լինի անվճար: 

Հունիսի 1-ի միջոցառման շրջանակներում հազարավոր երեխաներ պաշտպանելու են իրենց ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երևանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես կվերածվի նկարչական բաց արվեստանոցի. բնության և նրան սպառնացող վտանգների մասին երեխաները կպատմեն գույների ու պատկերների միջոցով: Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով կգունազարդեն կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղան: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի կարևոր մասը:

Նկարչական տոնից բացի, կենդանաբանական այգու այցելուներին հունիսի 1-ին սպասվում են նաև այլ անակնկալներ` կենդանի երաժշտություն, բազմաբնույթ խաղեր, թատերականացված բեմադրություններ:

Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկից անմիջապես հետո, գործելու է մրցույթի պաշտոնական կայքը` www.paintingday.sunchild.org, որտեղ իրենց նկարների առցանց տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան աշխարհի տարբեր ծայրերում ապրող 5-16 տարեկան երեխաները: Այս տարվա մրցույթի թեմաներն են` «Իմ երազած կենդանաբանական այգին», «Իմ հայրենի բնությունը», «Ես ծառ եմ»:

Մրցույթը կշարունակվի մինչև 2011 թ-ի սեպտեմբերի 1-ը: Հաղթողներին որոշելու հարցում այս տարի ևս որոշիչ է լինելու,և անկախ ժյուրի, և մրցույթի կայքէջի այցելուների կարծիքը: Քվեարկությունից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Երևանի կենդանաբանական այգուն: Համահայակական նկարչական 4-րդ մրցույթի արդյունքներն  ամփոփվելու են հոկտեմբերի 14-18-ը կայանալիք «Արևորդի» բնապահպանական 3-րդ  միջազգային փառատոնի շրջանակներում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45