Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
16/03/2011 22:49
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այսօր`մարտի 16-ին, հրավիրել են համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում ամփոփել են 2010-11թթ համատեղ իրականացրած ծրագրերն ու հայտարարել հետագա համագործակցության մասին: Նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին` երևանյան 5-րդ միջազգային փառատոնով, որին իրենց մասնակցությունը կբերեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մենակատարներ, ինչպիսիք են Ջուլիա Ֆիշերը, Կոնստանտին Լիֆշիցը, Պոլ Մայերը, Ժիլբեր Օդինը և այլք: 
 
Այս տարի մեկնարկել է նոր համերգաշար` բուհերի ուսանողների համար: Իսկ մարտի 25-ին ՀՊՖՆ-ն կներկայացնի Չայկովսկու մեկ այլ ստեղծագործություն` «Շչելկունչիկ» գրական-երաժշտական կոմպոզիցիան` բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ: Գարնանը հայ հանդիսատեսին կներկայացվի նաև «Ռոսինիի ՙՍևիլյան սափրիչ» օպերան:
 
«Երաժշտությունը գեղեցիկ ապրելու արվեստ է: Իսկ կատարելության հասնելու ճանապարհն սկսվում է գեղեցիկ մտածելուց և գործելուց: Մենք վաղվա սերնդի արժեքային համակարգի մասին պետք է մտածենք այսօր: Մեր գործադրած բոլոր ջանքերն ուղղված են այդ նպատակին»,- ուշադրություն հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Նախորդ համերգաշրջանի ընթացքում դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ուկնդրելու և ունկնդրելու համաշխարհային գոհարների վերարտադրություն ոչ միայն այնպիսին` ինչպիսին դրանք ստեղծվել են, այլև երբեմն նորովի` համարձակ մտածողությամբ: Այդպիսին էր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի ներկայացումը Արամ Խաչատրյան համերգասրահում (ռեժիսոր` Վիգեն Չալդրանյան, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):
 
Երևանյան ավանդական երաժշտական 4-րդ փառատոնի շրջանակներում անվանի մենակատարների  մասնակցությամբ`  հայ արևմտաեվրոպական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների մի ամբողջ շարք ներկայացվեց: Տարբեր նախագծերը կյանքի կոչելու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամ աջակցության շնորհիվ, 2010-11թթ. համերգաշրջանում ՀՊՖՀ-ն կազմակերպեց շուրջ 35 համերգ Երևանում, երկուսը` Ֆրանկֆուրտում, ևս մեկը` Բրատիսլավայում: Նախատեսված է ևս 20 համերգ: 2011թ.-ին նշվելու է նվագախմբի 85-ամյակը և ՀՀ անկախության 20-ամյակը:
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25