
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 18/03/11
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու ապրիլ ամսի ֆյուչրսների գինն աճել է 3.58%-ով և կազմել 1404.20 դոլար, արծաթի մայիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.62%-ով և կազմել 34.26 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.38%-ով և կազմել 1706.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):