
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 15/03/11
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու ապրիլ ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.22%-ով և կազմել 1424.90 դոլար, արծաթի մայիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.26%-ով և կազմել 35.84 դոլար, իսկ պլատինի ապրիլ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.65%-ով և կազմել 1752.30 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):