ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 02/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 2.37%-ով և կազմել 10280.43 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը կրճատվել է 2%-ով և սահմանվել 949.81 կետ:
Առևտրային շրջանների արդյունքներով ներդրողների որոշումների վրա բացասական ազդեցություն են թողել արտարժույթի շուկայում գրանցված միտումները: Ազգային արժույթի կայունացմամբ պայմանավորված զգալի անկում են գրանցել արտահանող ընկերությունների արժեթղթերի գները: