ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 03/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 0,64%-ով և կազմել 10214,64 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը կրճատվել է 0,7%-ով և սահմանվել 942,77 կետ:
Առևտրային շրջանների արդյունքներով ներդրողների որոշումների վրա բացասական ազդեցություն են թողել արտարժույթի շուկայում գրանցված միտումները: Ազգային արժույթի կայունացմամբ պայմանավորված զգալի անկում են գրանցել արտահանող ընկերությունների արժեթղթերի գները: