LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 15/04/11
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 2646.00 դոլար, պղնձի գինը նվազել է 3.04%-ով և կազմել 9359.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 26093.0 դոլար, անագի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 32311.0 դոլար, կապարի գինը նվազել է 4.67%-ով և կազմել 2630.50 դոլար, ցինկի գինը նվազել է 2.88%-ով և կազմել 2397.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.66%-ով և կազմել 38500.0 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է 0.54%-ով և կազմել 37000.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: