
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 19/05/11
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 0.12%-ով և կազմել 2532.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.56%-ով և կազմել 8936.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.08%-ով և կազմել 24510.00 դոլար, անագի գինը նվազել է 3.64%-ով և կազմել 28381.00 դոլար, կապարի գինն աճել է 2.30%-ով և կազմել 2362.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.14%-ով և կազմել 2152.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.24%-ով և կազմել 38500.0 դոլար, իսկ կոբալտի գինն աճել է 4.98%-ով և կազմել 38900.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: