«ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԻՆԳՎԻՆ»-Ը ԿՄՐՑԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՕՂՈՒ ՀԵՏ
BBC-ն հաղորդում է, որ գարեջրի արտադրությամբ զբաղվող շոտլանդական BrewDog ընկերությունը հայտարարել է, որ սկսում է աշխարհի ամենապինդ գարեջրի արտադրությունը, որի մեջ սպիրտի պարունակությունը կհասնի 32 աստիճանի: Գարեջրի նոր տեսակի անուն է «Մարտավարական միջուկային պինգվին»: BrewDog-ի ներկայացուցիչը նշել է, որ սույն գարեջրի արտադրության հիմնական նպատակը գարեջրի արտադրության ոլորտում նորարարությունների սահմանների ընդլայնումն է: Նախնական տվյալների համաձայն միջուկային պինգվինի մեկ շշի արժեքը կկազմի մոտ 50 դոլար: