
2010Թ.-ԻՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՃԻ 10%-ՈՎ
Բջջային հեռախոսների արտադրության համաշխարհային առաջատար ֆիննական Nokia Oyj ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 2010թ.-ին բջջային հեռախոսների և սարքավորումների համաշխարհային շուկան կաճի 10%-ով: Ընկերությունը նաև հայտարարել է, որ հաջորդ տարի կթողարկի սմարթֆոնի նոր տարբերակ, որը մրցակցության մեջ կմտնի iPhone-ի հետ:
Հիշեցնենք, որ Բլումբերգ գործակալության տվյալների համաձայն այս տարի Nokia-յի մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում անցյալ տարվա համեմատ նվազել է 3%-ով և կազմել 39.3%: Միևնույն ժամանակ աճել են ընկերության գլխավոր մրցակիցների Apple, Blackberry հեռախոսների մասնաբաժինները: