ՄԵԾ ԲՐԻՏԱՆԱԻԱՅԻ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ 50%-Ը ԿԳԱՆՁՎԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ալիսթեր Դարլինգը հայտարարել է, որ Բրիտանիայի բանկերի աշխատակիցների բոնուսները, որոնց ծավալը կանցնի 25 հազար ֆունտից կհարկվեն 50% դրույքաչափով: Նախարարը մասնավորապես ասել է, որ բանկերը կարող են օգտագործել շահույթը կապիտալը մեծացնելու համար, սակայն, եթե նրանք այդ միջոցները ուղղելու են բոնուսների վճարման համար, ապա կառավարությունը մտադիր է այդ միջոցների կեսը հետ վերադարձնել հարկատուներին: Բոնուսների 50% հարկման մասին օրինագիծը կգործի մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բազմիցս զգուշացրել էր բանկերին, որպեսզի նրանք կտրուկ սահմանափակեն աշխատակիցներին վճարվող բոնուսների ծավալները: