
ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԱՄՆ-ԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 13.9 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 13.9 միլիարդ դոլար:
Իսկ պահուստների դաշնային համակարգի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի նոյեմբեր ամսին ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.8%-ով: Նշենք, որ ամենալավատեսական վերլուծություններում կանխատեսվում էր միայն 0.6% աճ: