2010-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՆԵՐԴՆԻ 145.3 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Չինաստանի ֆինանսների նախարարը հայտնել է, որ երկրի կառավարությունը 2010թ.-ին պատրաստվում է տնտեսության մեջ ներդնել 145.3 միլիարդ դոլար: Սույն գումարից 83 միլիարդ դոլարը կծախսվի տնտեսությանը աջակցող ֆինանսական նախագծերի վրա:
Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը պլանավորում է այս գումարների միջոցով հասարակական շինությունների կառուցման համար տրամադրվող գումարի ծավալը, կֆինանսավորվեն նաև երկրի արդյունաբերական ձեռնարկությունները:
Հիշեցնենք, որ 2009թ.-ին Չինաստանի կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում երկրի տնտեսության մեջ ներդրել է 586 միլիարդ դոլար: