ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԹՅՈՒԼԱՏՐԵԼ Է ԱՄՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱՎԹ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ 20 տարվա արգելքից պատրաստում է թույլատրել ԱՄՆ տարածքում նավթի արդյունահանումը: Օբամայի առաջարկի համաձայն նավթի պաշարների հետախուզումը և արդյունահանումը պետ է իրականացվի ԱՄՆ Ատլանտյան ափից նվազագույնը 50 կմ հեռավորության վրա, որտեղ պաշարները գնահատվում են 4 միլիարդ բարել (տարեկան ԱՄՆ-ը ներկրում է 2 միլիարդ բարել):
Օբաման նշել է, որ ինչպես նախկինում իր աշխատակազմը մեծ ուշադրություն կդարձնի բնապահպանական գործընթացներին և նավթի նոր հանքավայրերի շահագործումը կիրականացվի նորագույն տեխնոլոգիաներով:
Մասագետների կարծիքով Օբամայի սույն նախաձեռնությունը ակնթարթային ազդեցություն չի ունենա նավթի համաշխարհային շուկայի վրա: