Աշխարհ

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՕՐԱՆԺՆ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱԵՎ ԹՈՒՆԻՍՈՒՄ
06/05/2010 17:12
Կիսվել

ՕՐԱՆԺՆ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱԵՎ ԹՈՒՆԻՍՈՒՄ

Հայաստանում շարժական կապի ծառայությունները մեկնարկելուց ուղիղ վեց ամիս անց` մայիսի 5-ին, Orange-ը ծառայություններ մեկնարկեց Թունիսում Մաբրուք Խմբի մաս կազմող Investec ընկերության հետ միասին:

Orange Թունիսը կառաջարկի բաժանորդներին շարժական և ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ:

Այս համագործակցությունը Ֆրանս Տելեկոմ Խմբի համար կարևոր քայլ է Միջերկրական ծովի ավազանում ու Հյուսիսային Աֆրիկայում զարգացման առումով: Չնայած երկրում հեռահաղորդակցության ծառայությունների օգտագործման բարձր մակարդակի` 90% հագեցվածության, երկրում մեծ պահանջարկ կա նորարարական և լայն ընտրություն առաջարկող ծառայությունների նկատմամբ, որոնք էլ կերտել են Orange ապրանքանիշի համբավն ամբողջ աշխարհում:  

Orange Թունիսը կառուցել է երկրի առաջին 3G ցանցը, որն արդեն ծածկում է Թունիսի հիմնական քաղաքների մեծ մասը: Մինչև տարեվերջ Orange-ի ծածկույթի ընդգրկումը կկրկնապատկվի:

Orange-ն այժմ ներկա է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 18 երկրներում: Այս նոր մեկնարկով Թունիսի բաժանորդները կմիանան ամբողջ աշխարհում 130 միլիոն բաժանորդներին, ովքեր արդեն օգտվում են Orange ապրանքանիշի ներքո մատուցվող բոլոր ծառայություններից:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեության երկրների մեծ մասում և սպասարկում է մոտ 131 միլիոն բաժանորդի: 2009թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 45,9 միլիարդ եվրո (10.9 միլիարդ եվրո` 2010թ. առաջին եռամսյակում): 2010թ. մարտի 31-ին Խումբն ուներ գրեթե 183.3 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 123.7 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,5 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը բջջային հեռախոսակապի երրորդ և գերարագ ինտերնետի երկրորդ մատակարարն է Եվրոպայում, ինչպես նաև, Orange Բիզնես Ծառայությունների միջոցով, ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհի առաջատար օպերատորներից մեկը:

AMP
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37