
ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԻ (G20) ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Հունիսի 26-27-ին Կանադայում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) երկրների համաժողովի շրջանակներում կքննարկվեն միջազգային ֆինանսական շուկայի կայունացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեռ Անգելա Մերկելը: Վերջինիս խոսքերով` անհրաժեշտ է մշակել համաշխարհային ֆինանսական շուկայի կայունացման խնդիրներին առնչվող քաղաքականություն վերաբերյալ նոր փաստաթուղթ, որտեղ կներկայացվի նաև ապագա քայլերի ժամանակացույցը: Անգելա Մերկելը նաև նշել է, որ համաժողովի շրջանակներում «Մեծ քսանյակի» անդամ երկրների ներկայցուցիչները կքննարկեն նաև հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը և կանդրադառնան ձեռք բերված հիմնական արդյունքներին: