ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
ԱՄՆ անշարժ գույքի երկրորդային շուկայում նկատվում է որոշակի ակտիվություն: ԱՄՆ Անշարժ գույքի գործակալությունների ազգային ասոցիացիայի տվյալների համաձայն` ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ անշարժ գույքի երկորդային շուկայում կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի 5,66 մլն գործարք: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների առավել բարձր մակարդակ: