ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԴԵՌԵՎՍ ԱՆԿԱՅՈՒՆ Է
Մայիսին ԱՄՆ անշարժ գույքի առաջնային շուկայում գրանցվել է ռեկորդային անկում: ԱՄՆ Առևտրի նախարարության փոխանցմամբ` այս մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 300 հազար տուն: Այս ցուցանիշը կրճատվել է 32,7%-ով` գրանցելով ռեկորդային անկում վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում: Նշենք, որ ապրիլին ԱՄՆ անշարժ գույքի շուկայում վաճառվել էր 446 հազար տուն:
Այսպիսով, ԱՄՆ անշարժ գույքի շուկայի ցուցանիշները վկայում են, որ ամերիկյան հիփոթեքային շուկայում տատանումները դեռևս շարունակվում են, և ԱՄՆ կառավարության քայլերն` ուղղված հիփոթեքային շուկայի կայունացմանը, դեռևս չեն ապահովում դրական արդյունքներ: