INTEL-ը 2,75 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՆԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
2011-2018թթ. Intel Corp-ը 2,75 մլրդ դոլար է ներդնելու Իսրայելի Կիրյաթ Գաթ քաղաքում տեղակայված պրոցեսորների գործարանում:
Երկրի կառավարությունն իր հերթին Intel Corp-ին կհատկացնի մոտ 200 մլն դոլարին համարժեք դրամաշնորհ: Վերջինս կազմված կլինի երկու մասից, որոնցից առաջինն ուղղված է աշխատողների թվաքանակն ավելացնելուն, իսկ երկրորդը` Intel-ի աշխատանքն Իսրայելում ընդլայնելուն և կատարագործելուն:
Intel ընկերության արտահանումն Իսրայելից 2009-ին կազմել է ռեկորդային 3,4 մլրդ դոլար: Իսկ ընկերության իսրայելական մասնաճյուղերում աշխատում է մոտ 6.340 մարդ: