
SOCIETE GENERALE-Ի ԹՐԵՅԴԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 5 ՏԱՐՈՎ
Փարիզում Societe Generale ընկերության թրեյդեր Ժերոմ Քերվելը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Ըստ մեղադրանքի Քերվելի գործունեության պատճառով Societe Generale-ի կորուստը 2008-ի սկզբին կազմել է 4,9 մլրդ եվրո: Այժմ 33-ամյա թրեյդերը պարտավոր է փոխհատուցել այդ գումարը:
Ժերոմ Քերվելի խոսքերով Societe Generale-ի ղեկավարությունը գիտեր թրեյդերի գործողությունների մասին: Նա պնդում է, որ սխալ տեղեկատվությունն ու կեղծ փաստաթղթերի օգտագործումը Societe Generale ընկերությունում եզակի բնույթ չեն կրում: