
ՋՈՆ ԼԵՆՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ` 170 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ
Ջոն Լենոնի առաջին ավտոմեքենան`երկնագույն Ferrari 330 GT 2+2 կուպեն, փետրվարի 5-ին կվաճառվի փարիզյան Bonhams աճուրդում:
Լենոնը 1965թ.-ին վարորդական իրավունք ստանալուց անմիջապես հետո գնել է Ferrari կուպեն 2 հազար ֆունտ ստերլինգով: Աճուրդի ժամանակ մեքենայի մեկնարկային գինը կկազմի 170 հազար եվրո:
1985թ.-ին աճուրդով վաճառվել էր Լենոնի Rolls-Royce Phantom լիմուզինը: Այն ժամանակ լիմուզինը վաճառվեց 2.3 միլիոն դոլարով: