ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՓՐԿՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ` ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Financial Times Deutschland պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի կառավարությունը քննարկում է գերմանական ավտոարտադրության ոլորտին սուբսիդիաների տրամադրամն հարցը:
Գերմանիան կարող է հետևել ԱՄՆ և Ֆրանսիայի օրինակին և ավտոարտադրողներին օգնություն տրամադրել: ԱՄՆ-ը պատրաստվում են վերոնշյալ ոլորտին հատկացնել 25 միլիարդ դոլար: Հետքրքրական այն է, որ Գերմանիայի ավտոարտադրողների ընկերակցության նախագահ Մաթիաս Վիսմանը հանդես է եկել սուբսիդավորման ծրագիրն դեմ նա նաև քննադատել է ԱՄՆ կառավարության կողմից ընդունված որոշումը: