ՖՐԱՆՍԻԱԿԱՆ DANONE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՇԵՂՎՈՒՄ 2009Թ.-Ի ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻՑ
Սննդի ֆրանսիական արտադրող Danone ընկերությունը չի շեղվում 2009թ.-ին ակնկալվող շահույթի մասին իր կողմից արված կանխատեսումներից` չնայած առաջին եռամսյակում վաճառքի ծավալները կրճատվել են 2,3%-ով` մինչև 3,67 մլրդ եվրո: Ընդ որում, կրճատումը արձանագրվել է Եվրոպայում, որը Danone-ի հիմնական շուկան է: Մինչդեռ մյուս տարածաշրջաններում վաճառքի ծավալները աճել են:
Չնայած սրան` ընկերություն ներկայացուցիչը հաստատել է ֆիքսված արժույթային կուրսի պայմաններում մեկ արժեթղթի շահույթի 10%-ով աճի կանխատեսումը: