
ՄԱԿ – 2011Թ.-ԻՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 5%
2011թ.-ին Աֆրիկայի տնտեսական աճը կկազմի 5%: Նման կանխատեսում է արված ՄԱԿ-ի` համաշխարհային տնտեսական իրավիճակի և հեռանկարների մասին հաշվետվությունում:
Հիշեցնենք, որ 2009թ.-ին Աֆրիկայում տնտեսական աճը կազմել էր 2.3%, 2010թ.-ին` 4.7%:
Աֆրիկայի առավել արագ զարգացող երկրներն են` Եգիպտոսը, Ուգանդան, Տանզանիան, Ռուանդան և Զամբիան: ՄԱԿ-ի կանխատեսմամբ` 2011թ.-ին այս երկրներում կգրանցվի տնտեսական աճի բարձր տեմպեր:
Չադում, Նիգերում և Ալժիրում սպասվում է իրավիճակի չնչին բարելավում: