Աշխարհ

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
AIR FRANCE-KLM ԱՎԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 290 ՄԼՆ ԵՎՐՈ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
18/11/2010 10:56
Կիսվել

AIR FRANCE-KLM ԱՎԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 290 ՄԼՆ ԵՎՐՈ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ

Եվրոպական խոշորագույն ավիաընկերություններից մեկն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Air France-KLM ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերությունն ապահովել է 290 մլն եվրո զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա համապատասխան եռամսյակում Air France-KLM ավիաընկերությունը կրել էր 147 մլն եվրոյի զուտ վնաս:
 
Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, շնորհիվ ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ընդհանուր մակարդակի բարձրացման, Air France-KLM ավիաընկերությունը գրանցել է տարեկան կտրվածքով եռամսյակային հասույթի 18,6% աճ: Ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում կազմել է 6,65 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Air France-KLM ավիաընկերության զուտ շահույթը կազմել է 1 մլրդ 26 մլն եվրո, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 14,8%-ով և կազմել 12,4 մլրդ եվրո:

Air France-KLM ավիաընկերությունը եվրոպական խոշորագույն ընկերություններից մեկն է, որն իրականացնում է չվերթներ 224 ուղղություններով`դեպի  աշխարհի 105 երկրներ:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58