20/05/2010 11:10
AIR FRANCE-KLM ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2009-2010 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Եվրոպական խոշորագույն ավիափոխադրող Air France-KLM Group ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերությունը կրել է շուրջ 1,55 մլրդ եվրոյի զուտ վնաս: Հատկանշական է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 91,5%-ով: Նշենք, որ 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով Air France-KLM ընկերությունը կրել էր 811 մլն եվրո զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու տարում ընկերության հասույթը կրճատվել է 15,0%-ով և կազմել 20,99 մլրդ եվրո:
Ինչպես նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու ժամանակահատվածում ընկերության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումն առավելապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:
01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
Արծաթ
897.5
+33.14
17:41 01/06/26
16:50 01/06/26
