28/07/2010 13:37
AIR FRANCE-KLM ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 736 ՄԼՆ ԵՎՐՈ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Եվրոպական խոշորագույն Air France-KLM ավիաընկերությունը 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն ամփոփել է 736 մլն եվրո զուտ շահույթով: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերությանը չեն խանգարել եռամսյակն ամփոփել շահույթով անգամ իսլանդական հրաբուխի պատճառով կրած շուրջ 158 մլն եվրո վնասները: Նշենք, որ 2009 թվականի համապատասխան եռամսյակում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճհնաժամով պայմանավորված, Air France-KLM ավիաընկերությունը կրել էր 426 մլն եվրոյի զուտ վնաս:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա ապրիլ-հունիս ժամանակահատվածում ֆրանսիական ավիաընկերության վաճառքի ծավալներն աճել են 10,7%-ով և կազմել 5,72 մլն եվրո: Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է ավիափոխադրումների 2,3% անկում, ինչն առավելապես պայմանավորված է իսլանդական հրաբուխով:
20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
Արծաթ
650.48
-15.91
10:50 21/07/26
10:30 21/07/26
