ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ
Արդեն հաջորդ տարի ավիափոխադրումների շուկան կվերականգնվի: Նման կանխատեսում են ներկայացրել եվրոպական առաջատար Airbus ավիաընկերությունը և նրա ամերիկացի մրցակից Boeing ընկերությունը:
Airbus ավիաընկերության հրապարակած կանխատեսումների համաձայն ներկայումս շուկայում նկատվում են դրական տեղաշարժեր, և արդեն հաջորդ տարի շուկան կկայունանա: Boeing ընկերության ղեկավարությունն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ 2010 թվականին ավիափոխադրումների շուկան կկայունանա, իսկ արդեն 2011 թվականին ընկերություններն իրենց գործունեության արդյունքում կարող են ապահովել շահույթ: