11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՎՃԱՐԵՆ 800 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՏՈՒԳԱՆՔ
Միջազգային 11 ավիաընկերություններ մեղադրվել են բեռնափոխադրումների տարիֆների վերաբերյալ գաղտնի համաձայնություն ձեռք բերելու մեջ և տուգանվել Եվրահանձնաժողովի կողմից: Տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 799,4 մլն եվրո: Օրենքը շրջանցելու մեջ մեղադրվող 11 ավիաընկերությունների շարքում են այնպիսի առաջատար ավիափոխադրողներ, ինչպիսիք են Air France-KLM, British Airways, Air Canada, Cathay Pacific, Cargolux, Japan Airlines, LAN Chile, SAS, Singapore Airlines, Qantas, Martinair ավիաընկերությունները:
Նշենք, որ առավել մեծ տուգանք` 310,1 մլն եվրոյի սահմաններում, վճարելու է ֆրանսիական Air France-KLM ընկերությունը: British Airways ավիաընկերության տուգանքի գումարը կազմում է104 մլն եվրո: