ԱՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 137 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ALCATEL-LUCENT-ԻՆ` ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ իշխանությունները կաշառք տալու համար 137 միլիոն դոլարով տուգանել են Alcatel-Lucent-ին: Պարզվել է, որ ընկերությունը 2001-2006թթ.-ներին 8 միլիոն դոլարի կաշառք է վճարել Կոստա-Ռիկայի, Հոնդուրասի, Թայվանի և Մալազիայի պետական ծառայողներին` որպեսզի ձեռք բերի կամ պահպանի շահութաբեր պայմանագրերը:
Ընկերությունը այժմ պետք է 45 միլիոն դոլար վճարի SEC-ին (ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողով) և 92 միլիոն դոլար` Արդարադատության նախարարությանը` քրեական գործը կասեցնելու համար:
Alcatel-Lucent-ը ձևավորվել է 2006թ.-ին, երբ միավորվեցին Alcatel և Lucent Technologies ընկերությունները: