
ALLIANZ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Եվրոպայի խոշորագույն Allianz ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու տարում ընկերությունն ապահովել է 4 մլրդ 345 մլն եվրո զուտ շահույթ, այն դեպքում, երբ 2008 թվականի արդյունքներով ընկերությունը կրել էր 2 մլրդ 187 մլն եվրոյի զուտ վնաս:
Հաշվետու տարում ապահովագրական ընկերության հասույթն աճել է 5,2%-ով և կազմել 97.4 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 90 մլն եվրո, իսկ եռամսյակային հասույթն աճել է 10.7%-ով` կազմելով 23 մլրդ եվրո: