
«ԱԼՌՈՍԱ»-Ն ՊԼԱՆԱՎՈՐԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼ 34.4 ՄԻԼԻՈՆ ԿԱՐԱՏ ԱԼՄԱՍՏ
Նման հայտարարություն է տեղադրվել ընկերության կայքում` 2011թ.-ի ընկերության բյուջեն հաստատելուց հետո:
Ալմաստների վաճառքը ընկերությանն ապահովում է 2.47 միլիարդ դոլարի շահույթ, իսկ ադամանդնեի վաճառքը` 160 միլիոն դոլար:
«ԱԼՐՈՍԱ»-ի արտադրանքի ինքնարժեքը կկազմի 62.94 միլիարդ ռուբլի, իսկ ակնկալվող շահույթը` 10.54 միլիարդ ռուբլի:
«ԱԼՐՈՍԱ»-ի խորհուրդը քննարկել է ընկերությունը բաց բաժնետիրական ընկերության վերափոխելու հարցը: Նախատեսվում է, որ ընկերությունը կդադարեցնի իր մասնակցությունը 11 տարբեր ընկերություններում: