
AMAZON.COM-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 68%-ՈՎ
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը, որին պատկանում է աշխարհի ամենախոշոր համանուն ինտերնետ-խանութը, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 68%-ով և կազմել 299 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն ապահովել էր 177 մլն դոլարի զուտ շահույթ: