31/01/2011 11:40
AMAZON.COM-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 27%-ՈՎ
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն օնլայն խանութի սեփականատերն, ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 27%-ով և կազմել 1 մլրդ 152 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականին Amazon.com-ի զուտ շահույթը կազմել էր 902 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու տարվա արդյունքներով Amazon.com-ի հասույթն աճել է 39,5%-ով և կազմել 34 մլրդ 204 մլն դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Amazon.com-ի զուտ շահույթը տարեկան կտրվածով աճել է 8,3%-ով և կազմել 416 մլն դոլար, իսկ հասույթն աճել է 36%-ով` կազմելով 12 մլրդ 948 մլն դոլար:
Ներկա դրությամբ Amazon.com ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
12:02 22/10/26
10:50 22/10/26
10:30 22/10/26
