
AMD-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Միկրոսխեմաների արտադրությամբ համաշխարհային առաջատար Advanced Micro Devices (AMD) ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 257 մլն դոլար` նախորդ տարվա համապատասխան եռամսյակում գրանցված 414 մլն դոլար զուտ վնասի դիմաց:
AMD ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու այս երեք ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության հասույթն աճել է 33%-ով` կազմելով 1,57 մլրդ դոլար:
AMD ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին: