16/07/2010 11:50
AMD-Ն ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՎՆԱՍՈՎ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան Advanced Micro Devices Inc.(AMD)-ն, ամփոփել է 2010 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է հունիսի 26-ին, ընկերությունը կրել է 43 մլն դոլարի զուտ վնաս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ կրճատվել է շուրջ 82%-ով:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով AMD ընկերության հասույթն աճել է 40%-ով և կազմել 1,65 մլրդ դոլար:
AMD ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
