21/01/2011 12:49
AMD ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2010Թ.-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 55% ԱՃՈՎ
Էլեկտրոնիկայի և միկրոպրոցեսորների արտադրությամբ առաջատար ամերիկյան Advanced Micro Devices Inc. (AMD) ընկերությունն ամփոփել է 2010 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 55%-ով և կազմել 471 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 304 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն` AMD-ի տարեկան հասույթն աճել է 20%-ով և կազմել 6,49 մլրդ դոլար: Ընկերության գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 553 մլն դոլար:
Նշենք նաև, որ 2010 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով միկրոպրոցեսորների արտադրությամբ աշխարհի խոշորագույն ընկերության շահույթը կազմել է 375 մլն դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ կրճատվել է շուրջ երեք անգամ: Այս նույն եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 1,65 մլրդ դոլար:
AMD ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին: Այսօր ընկերությունն ունի 14,7 հազար աշխատակից:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
