26/04/2011 10:38
AMD-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՐԿՆԱԿԻ ԱՃ
Միկրոպրոցեսորների և գրաֆիկական լուծումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան AMD Advanced Micro Devices (AMD) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 2 անգամ և կազմել 510 մլն դոլար: Նշենք, որ նածորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով AMD-ն ապահովել էր եռամսյակային զուտ շահույթ` 257 մլն դոլար մակարդակում:
Հաշվետու եռամսյակում AMD ընկերության հասույթն աճել է 2%-ով և կազմել 1.613 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը կազմել է 54 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով շուրջ երեք անգամ:
Advanced Micro Devices Inc. ընկերությունը հիմնադրվել է 1969 թվականին:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
14:24 29/09/26
