AMERICAN EXPRESS-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21%-ՈՎ
Վարկային քարտերի ամերիկյան շուկայի առաջատար օպերատոր American Express ընկերությունն ամփոփել է նախորդ տարվա իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 21%-ով և կազմել 2,130 մլրդ դոլար` 2008 թվականին արձանագրված 2,699 մլրդ դոլար զուտ շահույթի դիմաց: Հաշվետու 12 ամիսների արդյունքներով ընկերության հասույթը կրճատվել է 14%-ով և կազմել 24,523 մլրդ դոլար:
American Express-ը ներկայացրել է նաև 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն անցյալ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 3 անգամ և կազմել 716 մլն դոլար: Այս ամիսներին ընկերության հասույթի մակարդակը գրեթե չի փոփոխվել` կազմելով 6,489 մլրդ դոլար: