23/07/2010 12:11
AMERICAN EXPRESS-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 200% ԱՃ
Վարկային քարտերի ամերիկյան խոշորագույն օպերատոր American Express ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժաանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 201,8%-ով և կազմել 1,017 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում American Express-ի զուտ շահույթը կազմել էր 337 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով American Express ընկերության հասույթն աճել է 13%-ով և կազմել 6,86 մլրդ դոլար:
American Express ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, հիմնադրվել է 1850 թվականին: Այն հանդիսանում է բազմաֆունկցիոնալ ընկերություն և մատուցում է ծառայություններ ֆինանսական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաներում:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
