AMERICAN EXPRESS-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է
2010թ.-ին American Express-ի տարեկան զուտ շահույթը նախորդ տարվա համեմատ ավելացել է 90.4%-ով և կազմել 4.05 միլիարդ դոլար: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն ավելացել է 13.4%-ով և կազմել 27.8%:
American Express-ը հիմնադրվել է 1850թ.-ին: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, տուրիզմի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաների առաջատարներից մեկը: Ընկերության վճարային քարտերի օգտագործողների թիվը գերազանցում է 56 միլիոնը: